«Արսենալի» կենտրոնական պաշտպան Լորան Կեսելնիի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում են «Բավարիան», ՊՍԺ-ն և «Մոնակոն»:
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Կոսելնին «Արսենալի» ամենից կայուն խաղ ցուցադրող ֆուտբոլիստներից է: Սակայն ֆրանսիացի պաշտպանը «զինագործներից» շաբաթական ստանում է ընդամենը 50 հզր ֆունտ:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Արսենալը» մտադիր է Լորանին մինչև շաբաթական 90 հզր ֆունտ աշխատավարձով նոր պայմանագիր առաջարկել: Այդքան գումար այժմ վաստակում է Կոսելնիի թիմակից Պեր Մերտեզակերը:
Կոսելնիի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են ֆրանսիական ՊՍԺ-ն, «Մոնակոն» և Գերմանիայի չեմպիոն «Բավարիան»: Ակնհայտ է, որ այս ակումբներից յուրաքանչյուրը կարող է ավելի գրավիչ առաջարկ անել Լորանին: