• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Բավարիա» – «Արսենալ» (անոնս)

Բավարիա - Արսենալ«Արսենալը» անգլիական միակ ակումբն է, որը դեռ շարունակում է իր ելույթները Չեմպիոնների Լիգայում: Արսեն Վենգերի սաները այսօր 1/8 եզրափակչի պատասխան խաղում կմրցեն «Բավարիայի» դեմ:

Թիմերի առաջին հանդիպումը ավարտվել է «Բավարիայի» 1:3 հաշվով հաղթանակով և հաշվի առնելով «զինագործների» այսօրվա խաղային մակարդակը, կարելի է ասել, որ գերմանական ակումբը գործնականում ապահովել է հաջորդ փուլի ուղեգիրը:

Վենգերը այս խաղի համար իր հետ համեմատաբար թույլ կազմ է վերցրել: Լոնդոնցիների գլխավոր նպատակն է վերադառնալ Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակ: Այսօրվա խաղին վնասվածքի պատճառով չեն կարողանա մասնակցել Ջեկ Ուիլշերը, Լուկաս Պոդոլսկին և Բակարի Սանյան: Իսկ հիմնական դարպասապահ Վոյցեխ Շեսնին հանգստանալու հնարավորություն է ստացել:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 23:45-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:1