• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Բարսելոնան» ցանկանում է դադարեցնել իր սաների արտահոսքն Անգլիա

ԲարսելոնաDaily Mirror–ը հայտնում է, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է սահմանափակումներ մտցնել, որը թույլ չի տա Պրեմիեր Լիգայի ակումբներին վարձել  իր տաղանդավոր խաղացողներին:

Իսպանական գերակումբը դժգոհ է նրանից, որ իր սաները` դեռ պրոֆեսիոնալ պայմանագիր չկնքած, հեռանում են «Կամպ Նոուից» և տեղափոխվում են Անգլիա: Նման դեպքերից ամենահայտնին Ցեսկ Ֆաբրեգասի դեպքն է, ով տեղափոխվել է «Արսենալ» շատ երիտասարդ տարիքում, բայց, այնուամենայնիվ, վերադարձել է հարազատ ակումբ:

Ֆուտբոլիստների արտահոսքը Պրեմիեր Լիգա դադարեցնելու համար «Բարսելոնան» պատրաստվում է դիմել Իսպանիայի ֆուտբոլի միությանը: Որպես ծանրակշիռ փաստարկ, կատալոնցիները բերում են Անգլիայի օրինակը, որտեղ ՖԱ-ն պաշտպանում է ակումբների իրավունքները նման հարցերում:

Հավելենք, որ  հերթական ֆուտբոլիստը, որ կարող է «Բարսելոնան» փոխարինել Մառախլապատ Ալբիոնով, 15-ամյա Սերխի Կանոսն է, ում ծառայություններով  հետաքրքրվում է «Լիվերպուլը»:

Թեմատիկ նորություններ