«Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլը 2014թ-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի Շոտլանդիայի հետ խաղում վնասել է կոճը:
Բեյլի մասնակցությունը «Ուելսի» հավաքականի խաղին մինչև վերջին պահը հարցականի տակ էր, քանի որ մի քանի օր առաջ Բեյլը որոշակի առողջական խնդիրներ ուներ: Չնայած դրան, Բեյլը խաղի մեկնարկային կազմում էր:
Առաջին խաղակեսում շոտլանդացիները Բեյլին կոճի վնասվածք հասցրին, ինչի պատճառով Գարեթը փոխարինվեց երկրորդ խաղակեսի սկզբում:
Ավելացնենք, որ այդ խաղում ուելսցիները հաղթեցին 1:2 հաշվով: