Այսօր «Աստոն Վիլլայի» հարձակվող Դարեն Բենթը բուժզննում է անցնում «Ֆուլհեմում»: Ինչպես հայտնում է The Guardian-ը, Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը մեկ տարի վարձավճարով տեղափոխվում է «Քրեյվն Քոթեջ»:
Ավելի վաղ 29-ամյա Բենթին ձեռք բերել հավակնում էին «Ֆուլհեմը» և «Կրիստալ Փելեսը»: Ցավալի է «արծիվների» համար, ովքեր հույս ունեին, որ այս առավոտ Դարենն իրենց մոտ կմեկնի:
Լոնդոնյան ակումբում Բենթը կմիանա իր նախկին թիմակից Դիմիտար Բերբատովին, ում հետ միասին նրանք խաղացել են «Տոտտենհեմում»` Մարտին Յոլի գլխավորությամբ, ով այժմ մարզում է «Ֆուլհեմը»: