«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոստովանել է, որ արդեն սկսել է իր համար նոր ակումբ փնտրել և որ ցանկանում է մնալ Անգլիայում:
«Չելսիի» երկրպագուները, մեղմ ասած, այնքան էլ լավ չընդունեցին «Լիվերպուլի» նախկին մարզչի տեղափոխությունը «Սթեմֆորդ Բրիջ», ում գլխավորությամբ «ազնվականները» նվաճեցին Չեմպիոնների Լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր, իսկ Եվրոպա Լիգայում հասել են եզրափակիչ:
-Իմ գործակալները արդեն աշխատում են այդ ուղղությամբ: Իմ գործը խաղերի մասին մտածելն է, իսկ մնացածը գործակալներինն է: Պրեմիեր Լիգան ֆանտաստիկ առաջնություն է, իմ ընտանիքը դեռ ապրում է Անգլիայում և ավելի լավ կլինի, եթե երբեք չհեռանամ այստեղից: Ես ոչ մի խնդիր չունեմ իսպանական, իտալական և ֆրանսիական առաջնությունների հետ:
Մինչ «Չելսին» ես գրեթե 2 տարի հանգստացա, դրա համար ցանկանում եմ նորից աշխատել,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: