• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բենիտեսը մտադիր է հաղթել «Լիվերպուլին»

Ռաֆայել Բենիտես«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հաստատակամ որոշել է առաջիկա հանգստյան օրերին հաղթել «Լիվերպուլին», չնայած մերսիսայդյան ակումբի հետ ունեցած իր ջերմ հարաբերություններին։

Վերջին երկու խաղում վաստակած 4 միավորը «Նյուքասլին» թույլ տվեց շտկել դիրքը մրցաշարային աղյուսակում և շարունակել պայքարը Պրեմիեր Լիգայում մնալու համար։ Այժմ «կաչաղակներն» այս շարքը պետք է շարունակեն «Էնֆիլդում»։

Ռաֆայելի համար հեշտ չի լինել հաղթել մի ակումբի, որի հետ 2004-2010 թվականներին մեծ հաջողությունների է հասել։ Սակայն անգամ այսպիսի էմոցիոնալ կապը Բենիտեսին չի խանգարում մտածել «Լիվերպուլի» հետ խաղում 3 միավոր վաստակելու մասին։

-Մենք պարտավոր ենք հաղթել բոլոր խաղերը, անկախ նրանից, թե ում դեմ ենք խաղում։ Իմ կապը «Լիվերպուլի» հետ ակնհայտ է բոլորին, սակայն ես հուսով եմ, որ նրանք կհաղթեն Եվրոպա Լիգան, իսկ մենք նրանցից 3 միավոր կվերցնենք։

Ամենակարևորն այն է, որ մենք վերջապես հավատացինք մեր ուժերին։ Այժմ մենք վստահ ենք, որ կարող ենք հաղթել ցանկացածին և հաջորդ խաղում պետք է դա ապացուցենք,- ասել է Բենիտեսը։ ESPN

Հետաքրքիր փաստեր