• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բենիտեսը մտածում է Լուիզի խաղային դիրքը փոխելու մասին

Բենիտես և Լուիզ«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մտածում է թիմի կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիզին որակավորել որպես հենակետային կիսապաշտպան:

Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում Լուիզը իր խաղով հաճելիորեն զարմացրեց Բենիտեսին: Անգլիա տեղափոխվելուց հետո Լուիզը առաջին անգամ գործեց որպես հենակետային կիսապաշտպան:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Բենիտեսը չի կարող չգնահատել 25-ամյա Լուիզի այդ հաջողությունը: Այժմ մարզիչը մտածում է այն մասին, որ հետագայում էլ Լուիզին օգտագործի հենակետային գոտում: Հատկապես, որ Օրիոլ Ռոմեուն վնասվածք ունի, իսկ Ջոն Օբի Միկելը որակազրկված է:

-Ես Դավիդին գիտեմ դեռ «Բենֆիկայից», որտեղ նա խաղացել է կենտրոնական, աջ և ձախ պաշտպանի դիրքերում: Դավիդը շատ արագ է գործում և լավ է գնդակ վերադարձնում: Միաժամանակ նրա մոտ լավ է ստացվում փոխանցումները:

Մեզ լավ կիսապաշտպան է պետք: Լուիզի արագությունը և գնդակի հետ աշխատելու նրա վարպետությունը կարող է հավասարակշռել մեր խաղը,- հայտնել է Բենիտեսը:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր