• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բենիտեսը սուր հայտարարությունների համար չի հեռացվի «Չելսիից»

Ռաֆայել Բենիտես«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը աշխատանքից չի ազատվելու այն սուր հայտարարությունների համար, որն արել էր մամլո ասուլիսի ժամանակ՝ Անգլիայի գավաթի «Միդլսբրոյի» հետ կայացած խաղից հետո (0:2):

52-ամյա մասնագետը կշարունակի աշխատել սովորական ռեժիմով և այսօր մարզում է անցկացնելու թիմի հիմնական կազմի հետ: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը: Բացի այդ տուգանքի մասին նույնպես խոսք չկա:

Հիշեցնենք, որ Բենիտեսի պայմանագիրն ակումբի հետ լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո: Մամլո ասուլիսի ժամանակ նա նշել էր, որ ցանկացած դեպքում ամռանը հեռանալու է ակումբից: