«Տոտտենհեմի» կիսապաշտպան Նաբիլ Բենտալեբը նոր՝ 5 տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:
Նաբիլը նախորդ մրցաշրջանում լոնդոնյան ակումբի հիմնական կազմում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով Մաուրիսիո Պոչոտինոյի թիմի հիմնական կազմի խաղացող: Բենտալեբը դաշում լավ համագործակցում է ակադեմիայի մեկ այլ սան Ռայան Մեյսոնի հետ:
Ալժիրի ազգային հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստին ակումբը պարգևատրեց մինչև 2020 թիվը ձգվող նոր պայմանագրով, որով ֆուտբոլիստն ավելի շատ կվաստակի:
Նշենք, որ եթե Նաբիլը չմասնակցեր Աֆրիկայի գավաթին, ապա ակումբում նրա ցուցանիշներն ավելի տպավորիչ կլինեին: Սակայն առանց դրա էլ, հավաքականից վերադառնալուց հետո Բենտալեբը մասնակցել է «Տոտտենհեմի» մնացած բոլոր խաղերին: