«Նյուքասլի» կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆան վստահ է, որ իր թիմն ունի ամեն ինչ տիտղոսներ նվաճելու համար:
Ալան Պարդյուի ֆուտբոլիստները վատ անցկացրին ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսը: Մինչդեռ հունվարին «կաչաղակները» ձեռք բերեցին նոր խաղացողներ, որոնց շնորհիվ թիմը Պրեմիեր Լիգայի վերջին չորս խաղերից երեքում հաղթանակ տոնեց: Բացի այդ «Նյուքասլն» անցավ Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ:
Իսկ Բեն Արֆան վստահ է, որ իր թիմն ավելիին է ընդունակ:
-Պաշտում եմ տիտղոսներ, պարգևներ նվաճել: Ցանկանում եմ ամբողջ ուժերս ներդնել, որպեսզի կարիերայիս ավարտին հետ նայեմ ու ոչնչի համար չափսոսամ: Ինչո՞ւ չհասնել այս ամենին այստեղ: Սա հիանալի ակումբ է:
Այստեղ ամեն ինչ կա հաջողակ լինելու համար: Հիանալի մարզադաշտ և ենթակառուցվածք, շշմեցուցիչ երկրպագուներ, լավ խաղացողներ: Այստեղ անհրաժեշտ ամեն ինչ կա,- ասել է Բեն Արֆան: The Times