• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բեն Արֆա. «ՊՍԺ»-ն տեղ ունի իմ սրտում»

Հաթեմ բեն Արֆա«Նյուքասլի» կիսապաշտպան Հաթեմ բեն Արֆան «ՊՍԺ»-ի երկրպագու է և կցանկանար տեղափոխվել փարիզյան ակումբ:

-Այժմ ես պայմանագիր ունեմ «Նյուքասլի» հետ: Գոհ եմ ակումբիցս: Նախ և առաջ ես պետք է օգնեմ թիմին մնալ Պրեմիեր Լիգայում, իսկ թե ինչ կլինի հետո, չգիտեմ:

«ՊՍԺ»-ում խաղալն իմ մանկության երազանքն է եղել: Եթե ինձ առաջարկ արվի այդ ակումբից, ապա ամենայն հետաքրքրությամբ կմոտենամ դրան: Սակայն այստեղ կարևոր է «եթե» բառը:

«ՊՍԺ»-ն ինձ համար համաշխարհային ֆուտբոլի խորհրդանիշերից մեկն է: Այդ ակումբը տեղ ունի իմ սրտում: Երբ ես փոքր էի, հավաքում էի նրանց նկարները:

Այնպես որ եթե կարողանամ խաղալ «ՊՍԺ»-ում, ապա դա կլինի հրաշալի նվեր ինձ համար: Le Parisien

Հետաքրքիր փաստեր