• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բեն Չիլուելը զրկվեց ԱԱ-2022-ին մասնակցելու հնարավորությունից

«Չելսիի» եզրային պաշտպան Բեն Չիլուելը պատռել է ազդրի ետնամասը և այժմ բաց կթողնի Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը:

Չիլուելը վնասել է ձախ ոտքը՝ Զագրեբի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղի վերջում։

Բենը հեռանում էր «Սթեմֆորդ Բրիջից» հենակներով, իսկ «կապույտների» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը ի սկզբանե վատատեսորեն էր վերաբերվում նրա ենթակաի առողջությանը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, խորը հետազոտության արդյունքում Չիլուելի մոտ մկանների պատռվածք է հայտնաբերվել, և Բենին ամիսներ կպահանջվեն ապաքինվելու համար։

Եվ չնայած վերջնական ախտորոշումը դեռ չկա, 25-ամյա Չիլուելը գրեթե ոչ մի շանս չունի Անգլիայի հավաքականում խաղալու 2022 թվականի աշխարհի առաջնությունում։

Չիլուելի բացակայության դեպքում Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը, ամենայն հավանականությամբ, ձախ կողմում կխաղացնի «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուին, իսկ թիկունքում՝ «Տոտտենհեմից» Ռայան Սեսենյոնը կամ «Լեսթերից» Ջեյմս Ջասթինը:

Հետաքրքիր փաստեր