Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Բերնլիին»:
«Զինագործները» նվազագույն հաշվով առավելության հասան դաշտի տերերի նկատմամբ: Հանդիպման միակ գոլը 12-րդ րոպեին խփեց ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսիին:
Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի թիմը՝ վաստակած 66 միավորով կշարունակի զբաղեցնել 2-րդ հորիզոնականը:
Գոլ. Ռեմսի՝ 12ր: