• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բոաշը պատասխանել է Ռեդնապին

Villas-Boas«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը պատասխանել է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» մարզիչ Հարի Ռեդնապի արած ծայրահեղական հայտարարությանը, ըստ որի միայն «իսկական հիմարը» չի կարող մարզել «Չելսին»:

«Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Ռեդնապը հոգեբանական ճնշում էր կիրառել Ռաֆայել Բենիտեսի վրա:

-Պետք է ուղղակի հիմար լինել, որպեսզի ձախողել այն թիմում, որտեղ խաղում են Էդեն Ազարը, Խուան Մատան և Ֆրենկ Լեմպարդը,- ասել էր Հարին:

Սակայն Վիլաշ-Բոաշը, ով նախկինում մարզել է «Չելսին» և «Տոտտենհեմում» փոխարինել է հենց Ռեդնապին, համաձայն չէ անգլիացի մարզչի հետ:

-Դու խնդիրը ամբողջությամբ կհասկանաս միայն այն դեպքում, երբ ինքդ անես այդ գործը: «Չելսին» միանգամայն այլ մակարդակի ակումբ է,- պորտուգալացի մարզչի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր