«Բորնմուտը» հայտարարել է գլխավոր մարզիչ Սքոթ Պարկերին աշխատանքից հեռացնելու մասին։
Պարկերը միացավ «Բորնմուտին» 2021 թվականի հունիսին և անցած մրցաշրջանում «բալերի» հետ զբաղեցրեց Չեմպիոնշիփի երկրորդ տեղը՝ ուղիղ առաջխաղացում ստանալով Պրեմիեր լիգա:
Այնուամենայնիվ, Պրեմիեր լիգայում «Բորնմուտի» համար ամեն ինչ այնքան էլ լավ չի ընթանում: Սկսելով հաղթանակով «Ասթոն Վիլայի» նկատմամբ 2:0 հաշվով ՝ «բալերը» հետո խոշոր հաշվով պարտվեցին «Մանչեսթեր Սիթիին» (4:0), «Արսենալին» (0:3) և «Լիվերպուլին» (9:0):
Անցած շաբաթա վերջին «Էնֆիլդում» նվաստացումը վերջին կաթիլն էր ակումբի ղեկավարության համար, և այսօր 41-ամյա անգլիացուն ցույց տվեցին դռան տեղը:
«Մեր նոր գլխավոր մարզչի փնտրտուքները կսկսվեն անմիջապես»,- ասվում է «Բորնմուտի» սեփականատեր Մաքսիմ Դեմինի հայտարարության մեջ, որը նաև շնորհակալություն է հայտնել Պարկերին՝ ակումբը Պրեմիեր լիգա վերադարձնելու համար: