Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։
«Զինագործները» 1-2 հաշվով հաղթանակ տարան մրցակցի հարկի տակ։ Հանդիպման հաշիվը բացվեց 30-րդ րոպեին Ջեֆերսոն Լերմայի ինքնագոլով։ Նախքան ընդմիջումը «Բորնմուտը» կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը։ Բերնդ Լենոյի դարպասը գրավեց Ջոշոուա Քինգը։ 67-րդ րոպեին Պիեր-Էմերիկ Օբամեյանգը խփեց իր թիմի հաղթական գնդակը։
Այս հանդիպումից հետո «Արսենալը»՝ վաստակած 27 միավորով կշարունակի մնալ 5-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Լերմա՝ 30ր (ինքն․), Քինգ՝ 45ր, Օբամեյանգ՝ 67ր։