Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր առաջնության նորեկ «Բորնմուտին»:
Էդդի Հաուի սաները, ովքեր նախորդ տուրում հաղթանակի հասան գործող չեմպիոն «Չելսիի» նկատմամբ, այս տուրում հաղթեցին նաև «կարմիր սատանաներին»:
Հանդիպման հաշիվն արդեն 2-րդ րոպեին բացեց Ջունիոր Ստանիսլավը: 24-րդ րոպեին բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելայնին վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ երկրորդ խաղակեսում Ջոշուա Քինգը խփեց դաշտի տերերի հաղթական գնդակը:
Այս հաղթանակից հետո «Բորնմուտը»՝ վաստակած 16 միավորով բարձրացավ 14-րդ հորիզոնական:
Գոլեր. Ստանիսլավ՝ 2ր, Ֆելայնի՝ 24ր, Քինգ՝ 54ր: