Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի մեկնարկը տրվեց «Ֆալմեր» մարզադաշտում, ուր «Բրայթոնը» հյուրընկալել էր երկրորդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»։
Խաղն անցավ հյուրերի որոշակի առավելությամբ։ Սակայն «կարմիր սատանաները» ոչ միայն չկարողացան այդ առավելությունը հաղթանակի վերածել, այլև բաց թողեցին հանդիպման միակ գոլը։ 57-րդ րոպեին Դավիդ դե Խեայի պաշտպնած դարպասը գրավեց Պասկալ Գրոսը։
Այս հաղթանակից հետո «Բրայթոնը»՝ վաստակած 40 միավորով բարձրացավ 11-րդ հորիզոնական։
Գոլ․ Գրոս՝ 57ր։