• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրանիսլավ Իվանովիչ. «Ներել եմ Սուարեսին»

Բրանիսլավ Իվանովիչ և Լուիս Սուարես«Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը վերջապես խզել է լռությունը այն բանից հետո, երբ վերջերս կայացած խաղում «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը կծեց նրան:

Այդ արարքի համար Սուարեսը որակազրկվեց 10 խաղով Ֆուտբոլի ասոցացիայի անկախ հանձնաժողովի կողմից: Ուրուգվայցին արդեն սկսել է կրել այդ խիստ պատիժը՝ անցած հանգտսյան խաղերին բաց թողնելով «Նյուքասլի» հետ հանդիպումը:

Երկար ժամանակ Իվանովիչը ոչ մի կերպ չէր մեկնաբանում այդ միջադեպը: Մինչդեռ այսօր սերբ ֆուտբոլիստը ակնարկել է, որ ներել է Լուիսին:

-Երբ այդ տեղի ունեցավ, ես զարմացած էի և իհարկե, ցնցված էի: Սակայն երբ խաղն ավարտվեց, ես գրեթե մոռացա այս ամբողջի մասին:

Հաջորդ օրը մենք զրուցեցինք հեռախոսով, և ես ընդունեցի նրա ներողությունը: Նրան չեմ մեղադրել, սակայն չեմ էլ պաշտպանել նրա արարքը: Այնուամենայնիվ, ես ներել եմ նրան, և այժմ այս միջադեպն ինձ այլևս չի անհանգստացնում,- հայտնել է Իվանովիչը:

Հետաքրքիր փաստեր