«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ շարունակում է հավատալ թիմի հարձակվող Յագո Ասպասին:
Ամռանը «կարմիրները» ոչ քիչ գումար ծախսեցին «Սելտայի» առաջատարին գնելու համար: Սակայն Ասպասի կարիերան Անգլիայում ոչ այնքան փայլուն սկսվեց:
Մրցաշրջանի մեկնարկային խաղերում Ռոջերսը վստահում և տեղ է հատկացնում Ասպասին, սակայն իսպանացին ոչնչով աչքի չի ընկնում: Իսկ «Սաութհեմպտոնի» դեմ երեկվա խաղում Ասպասը փոխարինվեց արդեն ընդմիջմանը:
-Ոչ մի կասկած չկա, որ նրա համար դժվար է հարմարվել: Նա քրտնաջան աշխատում է, սակայն դեռ չի կարողանում միանալ մեր խաղին: Ես հավատում եմ, որ նա դեռ կվերգտնի իր խաղը և կսկսի գոլեր խփել,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: