• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերսը հետևել է «Ֆեյենորդի» պաշտպանի խաղին

Ստեֆան Դե Վրեյ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն արդեն հիմա կենտրոնական պաշտպան է փնտրում: Նա հետաքրքրված է «Ֆեյենոորդայի» ֆուտբոլիստ Ստեֆան Դե Վրեյի ծառայություններով:

Ինչպես հայտնի է, այս մրցաշրջանի ավարտից հետո «մերսիսայդցիների» վետերան Ջեյմի Կարագերը կավարտի ֆուտբոլային կարիերան: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է նրան փոխարինող գտնել, առավել ևս որ մյուս պաշտպան Սեբաստյան Քոաթեսը նույնպես հնարավոր է հեռանա ակումբից:

Ըստ Daily Mail պարբերականի՝ Ռոջերսը երեկ ներկա է եղել Դե Վրեյի խաղին: Իհարկե, դեռ հայտնի չէ՝ արդյոք մարզիչը պաշտոնական առաջարկ կանի 21-ամյա պաշտպանին ձեռք բերելու համար, թե ոչ:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նյուքասլը»: