«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ տրանսֆերային շուկայում իր ակտիվությամբ և պաշտպանողական ոճի նոր ֆուտբոլիստներ հրավիրելով նա «պաշտպանել է ակումբի ապագան»:
Ջեյմի Կարագերի կարիերան ավարտելուց և Սեբաստյան Քոաթեսի ծանր վնասվածքից հետո «կարմիրների» մարզչական շտաբը ստիպված էր լուրջ աշխատանքներ տանել պաշտպանության կենտրոնն ուժեղացնելու համար, որտեղ հանդես գալու համար հրավիրվեցին Կոլո Տուրեն, Մամադու Սակոն և Տյագո Իլորին:
Եվ եթե այժմ փորձառու Կոլո Տուրեն ակնհայտորեն դիտվում է որպես Կարագերի փոխարինող, ապա մյուս երկու կենտրոնական պաշտպանները` 23-ամյա Սակոն և 20-ամյա Իլորին դեռ մի քանի տարի շարունակ կարող են օգտակար լինել «Լիվերպուլին»:
-Ես ցանկանում էի պաշտպանել ակումբի ներկան և ապագան: Շատ դժվար է կենտրոնական պաշտպաններ գտնել: Նայում ես թիմերին և արդեն տեսնում ես ոչ երիտասարդ կենտրոնական պաշտպաններ: Իսկապես դժվար է այդ դիրքում լավ խաղացողներ գտնելը: Մեզ հաջողվեց նրանցից երկուսին ձեռք բերել:
Նրանցից մեկն Իլորին է, ում ծառայություններով մենք մեկ տարի հետաքրքրվում էինք: Երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստ, ով կարող է շատ բաների հասնել: Նա բարձրահասակ է, շատ արագ, հզոր է և կարողանում է լավ խաղալ: Նրան միայն մնում է հարմարվել Պրեմիեր Լիգային:
Սակոն նույնպես երիտասարդ է, սակայն նա արդեն փորձառու ֆուտբոլիստ է: Նա պատրաստ է հիմա խաղալ, և հենց դա ենք մենք ուզում:
Մենք ունեինք հնարավորություն դա անելու և պաշտպանելու ակումբը, և հնարավոր է, որ դա հաջորդ 10 տարիների համար է,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: