«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ երբեք չի խաղա այնքան պաշտպանողական ֆուտբոլ, որքան նախորդ տուրում «Չելսին» խաղաց «Էնֆիլդում»՝ հաղթելով 0:2 հաշվով:
Խաղին երկրորդ կազմով ներկայացած «Չելսին» կարողացավ ճիշտ մարտավարության արդյունքում ոչ միայն չպարտվել առաջնության լավագույն հարձակման գիծ ունեցող թիմին, այլ նաև հաղթեց նրան՝ վերադառնալով չեմպիոնական պայքարին:
-Ժոզեին դուր է գալիս այդպիսի խաղը և նա խաղում է հենց այդպես: Երևում է, որ սա աշխատող տարբերակ է, սակայն ես այդպես չեմ խաղում:
Ինձ դուր է գալիս, երբ իմ ֆուտբոլիստները տիրում են նախաձեռնությանը և ավելի շատ գրոհում են: Իսկ «Չելսին» պարզապես լավ պաշտպանվում էր,- ասել է Ռոջերսը: Liverpool Echo