«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծում է, որ «կարմիրներն» իրենց խաղով արժանացել են ողջ Անգլիայի սիրուն:
Չնայած ոչ այդքան մեծ ֆինանսական միջոցներին, «Լիվերպուլը» կարողանում է շարունակել պայքարը Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար: Ռոջերսի կարծիքով, չեզոք երկրպագուները սիրում են իր թիմին:
-Մենք նման չենք «Սիթիին» և «Չելսիին»: Տեսե՛ք, ես տակտիկան փոխում եմ ողջ մրցաշրջանի ընթացքում: Ես պետք է աշխատեմ մարտավարության վրա, քանի որ մենք չունենք խաղացողների մեծ ընտրություն, ինչ որ մեր մրցակիցներն ունեն:
Ես գոհ եմ մեր առաջընթացից: Ինձ համար հաճելի է, երբ մարդիկ ասում են, որ մենք դիտարժան ֆուտբոլ ենք խաղում: Անկեղծ, ես կարծում եմ, որ Անգլիայի հավաքականից հետո Անգլիայում ամենասիրվածն ենք,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: