mnatany.am

Հետաքրքիր Փաստեր

Այս նյութի հեղինակը Կարեն Պողոսյան խմբագիրն է

«Բրենթֆորդի» երկրպագուների երգի ծագման պատմություն մասին

Ոչ, «You Never Walk Alone»-ի մասին խոսքը չէ։

Լավն է չէ՞ «Բրենթֆորդը»։ «Լավը» այն խոսքը չէ, արևմտյան Լոնդոնում տեղեկայված թիմը հիացնում է։

 

Պրեմիեր Լիգայում «Մեղուները», միանշանակ, իրենց յուրօրինակ տեղն են զբաղեցնում։ Անգլիայի բարձրագույն լիգայի նորեկը անմիջապես դարձավ երկրպագուների սիրելին։

 

Շատերը «Բրենթֆորդին» սիրահարվեցին խաղի, պատմության, ինչպես նաև երկրպագուների համար։ Իսկ դուք լսե՞լ եք , թե ինչպես են երգում «Բրենթֆորդ Քոմյունիթի Սթեդիում» մարզադաշտում հավաքված երկրպագուները, այո, այո, նրանք ունեն իրենց երգը նվիրված իրենց սիրելի ակումբին։ «Beatles»-ի հայտնի «Hey Jude» երգը մի փոքր վերափախված (վերնագրի՝ «Hey Jude» -ի փոխարեն «Hey Brent-ford» )

 

Հեյ (Ջուդ) Բրենթֆորդ, մի տխրիր,

Վերցրու տխուր երգը և դարձրու այն ավելի լավը,

Հիշիր, թույլ տուր, որ այն մտնի քո սիրտը

Եվ դու կսկսես այն ավելի լավ կատարել

Նա նա նա նանանանա հեյ Ջուդ

 

 

Բայց ինչո՞ւ է Լոնդոնի արևմուտքում գտնվող թիմին այսքան հոգեհարազատ Լիվերպուլյան խմբի երգը։

 

«Բրենթֆորդի» 74-ամյա երկրպագու Պիտեր Գիլհմեը, ով նաև իր սիրելի թիմի մարզադաշտի խոսնակն է, պատմում է երգի ծագման պատմությունը․ «Հեյ Ջուդ երգը դուրս է եկել 1968 թվականին։ 1969-ին ես ընդունվեցի աշխատանքի ռադիոյում և այնտեղ աշխատում եմ արդեն 52 տարի։ Այն ժամանակ էլ ես մարզադաշտում խաղերից առաջ, ընդմիջմանը երաժշտություն էի միացնում։ 1970-ականներին մենք մի քանի խմբեր ունեինք, և մասնակցում էիմի հետ մեկնում էին արտագնա խաղերի, ինչպես նաև երգում։ Այդ խմերից մեկում մի աղջիկ կար՝ Ջուդի Քաուֆմեն, ում կարճ դիմում էին՝ Ջուդ։ Ես այդ երգը հաճախ հենց նրա համար էի երգում։ Այդպես այն ընդունվեց «Բրենթֆորդի» երկրպագուների կողմից և դարձավ մի գեղեցիկ ավանդույթի սկիզբ»։

 

Ջուդի Քաուֆմենը եղել է ուսուցչուհի Իլլինգում և վախճանվել է 2019 թվականին։

 

Գիլհեմը կարծում է, որ այն մթնոլորտը, որը ստեղծում են երկրպագուները Հեյ Ջուդ երգը կատարելով, շատ մեծ նանակություն է ունենալու ակումբի և խաղացողների համար։

 

Այս ամենը անգլիական ակումբային երկրպագուական գեղեցիկ մշակույթի հերթական դրսևորումներից է։

           Կարեն Պողոսյան

 

 

 

Բիլբաոյի «Ատլետիկը» 200 երեխայի դեմ

Բիլբաոյի «Ատլետիկը» 200 երեխայի դեմ

Այս գնդակով խաղալու են Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում և եզրափակիչում

Այս գնդակով խաղալու են Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում և եզրափակիչում

Ամենաարագ գոլը պրոֆեսիոնալ ֆուտբոլում

Ամենաարագ գոլը պրոֆեսիոնալ ֆուտբոլում

Ամենաշատ գոլերի ռեկորդը ամենևին էլ Պելեին չի պատկանում

Ամենաշատ գոլերի ռեկորդը ամենևին էլ Պելեին չի պատկանում