• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Բրենթֆորդը» մի քանի շաբաթով կորցրեց իր լավագույն ռմբարկուին

«Բրենթֆորդը» մի քանի շաբաթով կորցրեց իր լավագույն ռմբարկուին՝ Բրիան Մբեմոյին, կոճի վնասվածքի պատճառով:

Անցյալ տուրում Մբեմոն խփեց իր յոթերորդ գոլը Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանում՝ իրացնելով 11 մետրանոցը «Բրայթոնից» դեմ խաղում:

Ավելի ուշ հանդիպման ժամանակ կամերունցի 24 ամյա ֆուտբոլիստը վնասեց կոճը, ինչը կարող է խանգարել նրան մասնակցել հունվարի 13-ին մեկնարկող Աֆրիկայի ազգերի գավաթին։

«Դա լուրջ վնասվածք է: Նա ավելի ուշ կհետազոտվի, մենք հստակ չգիտենք, թե քանի շաբաթ նա բաց կթողնի: Նա հաստատ չի խաղա շաբաթ օրը:

Նա անհավատալի աշխատանք է կատարում թիմի համար։ Քիչ եզրային խաղացողներ կան, ովքեր այդքան քրտնաջան աշխատում են և այդքան մեծ նշանակություն ունեն թիմի համար: Նա դարձել է առանցքային խաղացող. «տո՛ւր ինձ գնդակը, հետո ես ինքս կանեմ դա»,- մեջբերում է «մեղուների» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրենկի խոսքերը BBC-ն։