13-ամյա Քրիստոֆեր Աթերթոնը դարձել է բրիտանական ֆուտբոլի պատմության ամենաերիտասարդ խաղացողը։
Նախօրեին Աթերթոնը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում՝ Հյուսիսային Իռլանդիայի լիգայի գավաթի խաղարկությունում Դոլինգսթաուն – Գլենավոն։
Այդ ժամանակ Քրիստոֆերը 13 տարեկան 329 օրական էր, ինչը նրան դարձրեց ամենաերիտասարդ խաղացողը, ով երբևէ խաղացել է Մեծ Բրիտանիայի ավագ պրոֆեսիոնալ խաղերում, ըստ ESPN-ի:
Այսպիսով, Աթերթոնը գերազանցեց նախկին ռեկորդը, որը սահմանել էր 1980 թվականի սեպտեմբերին Էյմոն Քոլինսը, ով իր դեբյուտը նշեց Բլեքփուլում 14 տարեկան 323 օրական հասակում։
Հավելենք, որ Քրիստոֆերը գոլային փոխանցման հեղինակ է դարձել նաև «Գլենավոնի» վեցերորդ գոլում։