«Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» նախկին մարզիչ Դևիդ Մոյեսը «Գալաթասարայի» հաջորդ մարզչի թեկնածուների թվում է:
«Յունայթեդում» ընդամենը 10 ամիս աշխատելուց հետո 51-ամյա շոտլանդացին ապրիլին հեռացվեց: Այդ պահից Մոյեսն առաջարկների պակաս չի ունեցել:
Eurosport-ի հաղորդմամբ, Մոյեսը կարող է զբաղեցնել «Գալաթասարայի» գլխավոր մարզչի պաշտոնը, որը թափուր է «Մանչեսթեր Սիթիի» նախկին մարզիչ Ռոբերտո Մանչինիին հեռացնելուց հետո: Հաղորդվում է, որ Մոյեսն արդեն ժամանել է Թուրքիա:
Այս ամսվա սկզբին Մոյեսը հայտնեց, որ պատրաստ է գլխավորել արտասահմանյան ակումբ, որը բարձր ամբիցիաներ ունի, այդ թվում՝ Չեմպիոնների Լիգան: