• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հայտնի են դեկտեմբեր ամսվա լավագույնների անունները

Պրեմիեր լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն խաղացող և լավագույն մարզիչ են ճանաչվել «Բորնմուտի» ֆուտբոլիստ Դոմինիկ Սոլանկեն և «Աստոն Վիլլայի» մարզիչ Ունայ Էմերին:

Սոլանկեն ոչ միայն իր կարիերայում առաջին անգամ արժանացավ Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն խաղացողի կոչմանը, այլև դարձավ «Բորնմուտի» պատմության մեջ առաջին խաղացողը, ով նվաճեց այդ մրցանակը:

Դա հնարավոր դարձավ Սոլանկեի ողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում խփած 6 գոլերի շնորհիվ: 26 ամյա անգլիացին մեկական անգամ տխրեցրեց «Աստոն Վիլային», «Մանչեսթեր Յունայթեդին» և «Ֆուլհեմին», ինչպես նաև հետ-տրիկի հեղինակ դարձավ «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղում։

Սոլանկեի խաղը «Բորնմուտին» բերեց չորս հաղթանակ և մեկ ոչ-ոքի դեկտեմբերյան վեց հանդիպումներում, ինչը Անտոնի Իրաոլայի թիմին զգալի առաջընթաց ապահովեց մրցաշարային աղյուսակում:

Բացի Սոլանկեից, դեկտեմբեր ամսվա լավագույն խաղացողի կոչման մյուս հավակնորդներից էին՝ Թրենթ Ալեքսանդր-Առնոլդը, Մատեուս Կունյան, Մոհամեդ Կուդուսը, Մայքլ Օլիսը, Քոուլ Պալմերը, Մարկոս ​​Սենեզին և Սոն Հին Մինը:

Իսկ Էմերին ճանաչվել է ամսվա լավագույն մարզիչ՝ առաջ անցնելով վերոնշյալ Իրաոլայից, Յուրգեն Կլոպից և Դևիդ Մոյեսից։

Դեկտեմբերի ընթացքում Էմերիի սաները հաղթեցին «Մանչեսթեր Սիթիին», «Արսենալին», «Բրենտֆորդին» և «Բերնլիին», ոչ-ոքի խաղացին «Բորնմուտի» և «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ, և միակ պարտությունը կրեցին «Մանչեսթեր Յունայթեդից»։

Նշենք, որ 52 ամյա իսպանացին 2023 թվականի ապրիլին նույնպես ճանաչվել էր ամսվա լավագույն մարզիչ։

Հետաքրքիր փաստեր