Մենդեշի գործակալական ցանցը հազվադեպ է սխալվում․ հերթական երիտասարդ պորտուգալացի ադամանդը, որը հղկվում է «Վուլվերհեմփթոնում»։
Պեդրու Նետու․ 20-ամյա ֆուտբոլիստը, ում քսանմեկամյակը կլրանա մարտի 9-ին հանդիպման 66-րդ րոպեին գնդակը ստանալով Ռուբեն Նեվեշից շրջանցեց Յանիկ Վեստերգաարդին և սուր անկյան տակ խոցեց Ալեքս Մաքկարտնիի դարպասը։ Այս գնդակը հաղթական էր «Վուլվզի» համար։
Ընդհանուր առմամբ, Պեդրու Նեստուն չնայած իր երիտասարդ տարիքիբ արդեն հասցրել է ապացուցել, որ ունի ոչ միայն խաղային բարձր որակներ, այլ նաև բարձր կամային հատկանիշներ։
Այս հաղթանակից հետո Նունու Սանտուշի թիմը վաստակեց 30 միավոր, իսկ ահա «Սոութհեմփթոնը» Պրեմիեր Լիգայում կրում է հինգերորդ անընդմեջ պարտությունը։ Ռալֆ Հազնհուտլի թիմը մի շարք վնասվածքների հետևանքով կարծես կորցրել էր վստահությունը, բայց հիմնական կազմի խաղացողների մեծ մասը արդեն շարք են վերադարձել, և նման պարտությունների շարքը արդեն անհանգստացնում է «սրբերի» երկրպագուներին։
«Սութհեմփթոն» – «Վուվերհեմփթոն» 1-2 ( xG 0.85 xG 1.09)