• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գավաթի եզրափակչից առաջ Դալայ Լաման օրհնել է «Բրեդֆորդին»

Դալայ ԼամաՏիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման Անգլիայի գավաթի եզրափակչից առաջ իր աջակցությունն է հայտնել չորրորդ դիվիզիոնում հանդես եկող «Բրեդֆորդ Սիթիին»:

Հունվարին Ֆիլ Պարկինսոնի թիմը դարձավ չորրորդ դիվիզիոնի միակ թիմը, ում հաջողվել է վերջին 50 տարվա մեջ հասնել Անգլիայի գավաթի եզրափակիչ: «Բրեդֆորդը» պայքարից դուրս թողեց Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Արսենալին», «Աստոն Վիլլային» և «Ուիգանին»:

Դալայ Լամայի ներկայացուցիչ Թխուբտեն Սամդուպը, ով անցած տարի ստացավ «Բրեդֆորդի» անվանական մարզաշապիկ, նամակ է ուղարկել «Բրեդֆորդին»: Սամդուպը Դալայ Լամայի անունից հաջողություն է մաղթել ակումբին:

Ինչպես հաղորդում է РИА «Новости»-ն, «Բրեդֆորդ Սիթիի ընկերներ» կազմակերպությունը Դալայ Լամաին է ուղարկել ակումբի վզնոց և խաղերի ծրագիրը:

Հիշեցնենք, որ գավաթի համար «Բրեդֆորդը» կպայքարի «Սուոնսի Սիթիի» դեմ: Խաղը տեղի կունենա փետրվարի 24-ին՝ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:

Հետաքրքիր փաստեր