«Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլը համոզված է, որ հյուսիսային Լոնդոնում այժմ իրենք ավելի լավ արդյունքներ և ավելի լավ խաղացողներ ունեն, քան «Արսենալը»:
Եթե երկուշաբթի օրը Բեյլի թիմը հաղթի «Վեստ Հեմին», ապա կվերականգնի 4 միավորի տարբերությունն «Արսենալի» նկատմամբ: Գարեթը համոզված է, որ «Տոտտենհեմը» մեծ հաջողության է հասել և արդեն գերազանցել է «Արսենալին»:
-Կարծում եմ՝ 5 կամ 10 տարի առաջ «Արսենալը» զգալիորեն առաջ էր «Տոտտենհեմից»: Սակայն վերջին տարիներին իրավիճակը փոխվել է:
Մինչդեռ դաշտում էլ և որպես թիմ մենք ավելի կայուն ենք դարձել, իսկ ակումբը շարժվում է ճիշտ ուղղությամբ: «Արսենալը» կարող է ասել, որ առաջվա պես մեզնից լավն է: Մինչդեռ ինչպիսին էլ լինի մարդկանց կարծիքը, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կհերքի, որ մենք պայքարում ենք նրանց հետ միևնույն նպատակի համար,- հայտնել է Բեյլը: ESPN