• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գարեթ Բեյլից «Տոտենհեմը» չի հրաժարվի

Գարեթ Բեյլ«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի խոսքերով ակումբը չի պատրաստվում հրաժարվել կիսապաշտպան Գարեթ Բեյլից:

 
-Բեյլն այժմ իր բարձրության վրա է գտնվում, ի տարբերություն ակումբի այլ խաղացողների: Նա նաև մեծ ներդրում ունի այն գործում, որ մենք շատ արագ կրճատեցինք առաջատարների հետ տարբերությունը,-նշել է Վիլաշ-Բոաշը:

 
Բեյլի հեռանալու մասին ԶԼՄ-ները սկսեցին խոսել չորեքշաբթի գիշերը կայացած «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» խաղից հետո: Այս խաղում կիսապաշտպան Գարեթ Բեյլը պարզապես փայլեց: Շշուկներ էին պտտվում, որ նա պատրաստվում է լքել «Ուայթ Հարթ Լեյնը»: Եվ ահա գլխավոր մարզիչը ստիպված հայտարարություն տարածեց ակումբի պաշտոնական կայք-էջում:

 
-Ինչպես որ մեր ակումբի յուրաքանչյուր կարևոր խաղացող, այնպես էլ Գարեթը ունի երկարամյա պայմանագիր: Նա ակումբի ապագայի համար կարևոր ֆուտբոլիստ է, և մենք չենք թողնի, որ նման առաջատար ֆուտբոլիստը հեռանա ակումբից:

Հետաքրքիր փաստեր