Շաբաթ օրը երեկոյան «Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը մեկնել է Իսպանիա, որպեսզի ավարտին հասցնի իր տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»:
Սակայն, ինչպես հաղորդում է The Guardian-ը, 24-ամյա ուելսցին անմիջապես չի մեկնել Մադրիդ, այլ ուղևորվել է Մարբելյու: Գարեթը դեռ մի քանի օր ունի հանգստանալու համար, որն էլ նախընտրել է հենց Իսպանիայում անցկացնել:
Հաղորդվում է, որ Բեյլի տրանսֆերը պաշտոնապես կհաստատվի երեքշաբթի օրը: Այս տրանսֆերով էլ կսահմանվի ֆուտբոլի տրանսֆերային պատմության համաշխարհային ռեկորդ:
Բաց է մնում միայն մեկ հարց․ «Տոտտենհեմը» ինչ տեսքով կստանա փոխհատուցումը: Կամ դա կլինի միանգամյա վճարելով, կամ «Ռեալն» այդ գումարը կվճարի 3-ից 4 տարում, կամ էլ մի մասը կվճարվի և գործարքին կներառվի «արքայական ակումբի» ֆուտբոլիստներից մեկի տեղափոխությունը «Տոտտենհեմ»: Բոլոր հարցերի պատասխանը կլինի առաջիկա երկու օրում: