
«Չելսիի» նախկին խաղացող Գարի Կեհիլը գովել է «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ Վան Դեյկին:
Վան Դեյկը նախորդ տարիներին «Լիվերպուլի» կազմում իր ելույթներով վաստակել է աշխարհի լավագույն պաշտպաններից մեկի համբավը, չնայած այս մրցաշրջանում Վիրջիլը քննադատությունների է ենթարկվում:
Այնուամենայնիվ, 31 ամյա հոլանդացու մասին ամենաբարձր կարծիքն ունի Կեհիլը։
«Հսկայական խաղացող: Հիշում եմ, որ նրա դեմ խաղում էի իր կարիերայի սկզբում: Նա «Սաութհեմպտոնում» էր և դեռ հարմարվում էր անգլիական ֆուտբոլին»:
«Նա արժանի էր տեղափոխվել «Լիվերպուլ», իսկ մնացածը խոսում է ինքնին: Բնականաբար, նա աշխարհի լավագույն պաշտպաններից մեկն է: Նա կարծես մեծ անհատականություն լինի»:
«Նա արագ է, ուժեղ, ագրեսիվ, կարելի է հույս դնել նրա վրա: Կրկին, նա ունի բոլոր ատրիբուտները բարձր մակարդակի խաղացող լինելու եվրոպական ֆուտբոլում, և ոչ միայն Պրեմիեր լիգայում», – Կեհիլի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն: