«Լևերկուզենի Բայերը» համաձայնեցրել է «Չելսիի» վինգեր Կալում Հադսոն-Օդոիի վարձակալության պայմանները։
Sky Sports-ը ակնկալում է, որ Հադսոն-Օդոին այսօր կմեկնի Գերմանիա՝ բուժզննում անցնելու և պաշտոնապես միանալու Բունդեսլիգայի ակումբին:
Այնուամենայնիվ, ընդամենը 24 ժամ առաջ գործարքը վտանգի տակ էր, քանի որ «Բայերը» գնման տարբերակ էր պահանջում, իսկ «Չելսին» պնդում էր ուղղակի վարձակալության տարբերակը:
21-ամյա անգլիացու եղբոր և գործակալի մասնակցությամբ բանակցությունների արդյունքում լևերկուզենյան ակումբը համաձայնել է «կապույտների» պայմաններին:
Հադսոն-Օդոիը և նրա ներկայացուցիչները ժամանակ ունեցան զրուցելու Անգլիայի և Եվրոպայի մի շարք ակումբների, այդ թվում՝ Բունդեսլիգայի մեկ այլ ներկայացուցչի հետ, բայց ի վերջո որոշեցին, որ «Լևերկուզենի Բայերը» լավագույն տարբերակն է Կալումի համար:
Ավելացնենք, որ 2018 թվականի իր դեբյուտից ի վեր Հադսոն-Օդոին «Չելսիի» կազմում անցկացրած 126 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ։ Անցած ամառ Կալումը քիչ էր մնում մեկներ Դորտմունդի «Բորուսիա», իսկ ավելի վաղ «Բավարիան» ցանկանում էր նրան: