Մախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը չի բացառել իր վերադարձը Պրեմիեր Լիգա:
2008/09 մրցաշրջանում «Չելսիում» անցկացրած մի քանի ամիսը լավ տպավորություն է թողել Հիդինգի վրա: Հոլանդացի մասնագետը հայտնել է, որ լավ հիշողություններ ունի այդ շրջանի հետ կապված:
Այսօր երեկոյան 66-ամյա Հիդինգը կժամանի «Սեյնտ Ջեյմս Պարկ», որտեղ իր թիմը Եվրոպա Լիգայի շրջանակներում կմրցի «Նյուքասլ Յունայթեդի» հետ: Գուսը, ում անունը կապվում է «Չելսի» հետ, չի բացառում ոչ մի սցենար:
-Ես չգիտեմ: Չէ որ ես արդեն երիտասարդ չեմ: Ես դեռ էներգիա ունեմ, սակայն չեմ կարող խոսել ապագայի մասին, քանի որ իմ ապագայի մեծ մասը արդեն անցել է:
Ես մեծ բավականություն եմ ստացել «Չելսիում» աշխատած ժամանակ: Հիշում եմ, մենք խաղացել ենք այստեղ (Նյուքասլում) և լավ արդյունքի ենք հասել:
Վերջիվերջո յուրաքանչյուր մարզիչ և ֆուտբոլիստ ցանկանում է հանդես գալ Պրեմիեր Լիգայում: Բոլորը ցանկանում են աշխատել մեծ առաջնությունում,- Հիդինգի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: