«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Գուս Պոյետը երկու տարով երկարաձգել է պայմանագիրն իր ակումբի հետ: Հիշեցնենք, որ Պոյետը «կատուների» գլխավոր մարզիչ նշանակվեց 2013թ-ի հոկտեմբերին՝ փոխարինելով Պաոլո Դի Կանիոյին:
Պոյետի սաները մրցաշրջանն ավարտեցին 14-րդ հորիզոնականում, և հասան մինչև Լիգայի գավաթի եզրափակիչ: Ուրուգվայցի մասնագետի պարգևը եղավ նոր պայամանագիրը:
-Ես ուրախ եմ երկարաձգել իմ պայմանագիրը «Սանդերլենդի» հետ, երբ մենք անհավանական կերպով կարողացանք փրկվել դուրս մնալուց: Նոր պայմանագիրը կապահովի ակումբի կայունությունը: Այժմ ինձ նոր փորձություն է սպասվում, և ես սպասում եմ «Սանդերլենդում» իմ երկրորդ մրցաշրջանին,- ասել է Պոյետը: