«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Գուս Պոյետը կարծում է, որ իր թիմը կարող է Լիգայի գավաթի եզրափակչում հաղթել «Մանչեսթեր Սիթիին»:
Երեկ գիշերը «սև կատուները» 11 մետրանոց հարվածաշարով հաղթեցին «Մանչեսթեր Յունայթեդին և ապահովեցին իրենց տեղը եզրափակչում: Եվ չնայած որ ֆավորիտը «քաղաքայիններն» են, Պոյետը չի պատրաստվում հանձնվել:
-Կարո՞ղ ենք հաղթել: Իհարկե, ինչու՞ ոչ: Դա բարդ առաջադրանք է, բայց ոչ անհնարին: Ընթացիկ մրցաշրջանում «Սանդերլենդն» արդեն մեկ անգամ հաղթել է «Սիթիին»: Հուսով եմ, որ կրկին կկարողանանք անել դա,- Պոյետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի 11-րդ տուրում «Սանդերլենդը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ Մանուել Պելեգրինիի սաների նկատմամբ: