«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Գուս Պոյետը կարծիք է հայտնել, որ իր ակումբի ներսում ինչ որ խնդիր կա, որը «կատուներին» խանգարում է հանդես գալ իրենց հնարավորությունների մակարդակով:
Շաբաթ օրը «Էվերթոնից» կրած պարտությունը (0:1) Գուս Պոյետի սաների համար դարձավ հինգերորդ անընդմեջ պարտությունը: «Սանդերլենդն» այս պահին զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը և 17-րդ տեղում գտնվող թիմին զիջում է 7 միավոր: Պոյետը, ով ընթացիկ մրցաշրջանում փոխարինել է Պաոլո Դի Կանիոյին, չի հասկանում, թե ինչ խնդիր կա «Սանդերլենդի» հետ:
-Այս ակումբի հետ ինչ որ բան սխալ է: Ես պետք է բացահայտեմ դա: Եթե ես չկարողանամ, ապա դա լուրջ խնդիր կլինի: Ես միշտ ինձ հարց եմ տալիս. «Ի՞նչ պատահեց Սթիվ Բրյուսի հետ, ի՞նչ պատահեց Մարտին Օ՚Նիլի հետ, ի՞նչ պատահեց Դի Կանիոյի հետ, Ի՞նչ է կատարվում այժմ ինձ հետ:
Ես վերցնում եմ պատասխանատվությունը, սակայն ո՞վ է լինելու հաջորդը: A, B, C – դուք կարող եք նրան կոչել, ինչպես հարմար է, սակայն ակումբը միևնույն է՝ լինելու է այս իրավիճակում,- ասել է Պոյետը: The Telegraph