«Նյուքասլի» կիսապաշտպան Խոնաս Գուտիերեսը վստահ է, որ իր թիմի համար ավելի կարևոր է պահպանել տեղը Պրեմիեր Լիգայում, քան հաջողության հասնել Եվրոպա Լիգայում:
Այս հինգշաբթի «կաչաղակներին» սպասվում է Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը Մախաչկալայի «Անժիի» հետ: «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն վերջերս ակնարկեց, որ այս առաջնության հետ մեծ հույսեր ունի:
Միևնույն ժամանակ թիմը դեռ չի ապահովել իր տեղը անգլիական առաջնությունում: Ըստ Գուտիերեսի՝ առաջնայինը «Նյուքասլի» համար պետք է մնա Պրեմիեր Լիգան:
-Մրցաշրջանի սկզբում մեր գլխավոր առաջնությունը Պրեմիեր Լիգան էր: Եվրոպայի Լիգան լավ առաջնություն է մեզ համար, սակայն մեզ համար առաջնայինը մնում է Պրեմիեր Լիգան:
Մենք պետք է մտածենք յուրաքանչյուր հաջորդ խաղի մասին և միավորներ հավաքենք, որպեսզի ավելի հարմարավետ զգանք մրցաշրջանի մնացած հատվածում:
Հարցրեք «Նյուքասլի» երկրպագուներին, թե որն են նրանք ամենաշատը ցանկանում. «Հաղթել Եվրոպա Լիգա՞ն, թե՞ պահպանել տեղը Պրեմիեր Լիգայում»: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է,- հայտնել է Գուտիերեսը: Daily Mail