• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գվարդեոլան հայտարարել է՝ թե՞ ինչը կստիպի իրեն հեռանալ «Սիթիից»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ կհեռանա զբաղեցրած պաշտոնից, եթե կորցնի վերահսկողությունը իր թիմի նկատմամբ, և թիմը դադարի լինել Պրեմիեր լիգայի չեմպիոնի մշտական ​​հավակնորդը:

Վերջին հինգ տարում Պրեմիեր լիգայի չորս տիտղոս նվաճելուց հետո «Սիթին» այս մրցաշրջանում հագեցած տեսք ունի և Գվարդիոլային այդ ամենը հիշեցնում է իր խաղային օրերը:

Գվարդիոլան հասկանում է, որ իր խնդիրն է մոտիվացնել իր սաներին, և եթե Խոսեպը դադարի դա անելը, ապա կարող է լինել միայն մեկ ելք։

«Որպես խաղացող ես չորս տիտղոս եմ նվաճել Իսպանիայում՝ չորսն էլ անընդմեջ: Հինգերորդ մրցաշրջանը նույնը չէր, իսկ վեցերորդը՝ նույնը»:

«Ես այլևս այդքան քաղցած չէի: Ես կշտացել էի, «Ռեալը» մեզ հաղթում էր: Այսպիսով, ես հասկանում եմ խաղացողներին, բայց ես այստեղ եմ նրանց մոտիվացնելու համար: Նախագահը գիտի դա»:

«Ես ցանկանում եմ այստեղ լինել, բայց եթե ղեկավարումը ձեռքիցս բաց թողնեմ, ապա չեմ կարող մնալ այստեղ: Մենք երկրորդն ենք աղյուսակում, մեր միջև տարբերությունը ահռելի չէ, և դեռ կա հնարավություն հասնելու ու շրջանցելու համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mirror.