«Տոտտենհեմի» և «Արսենալի» գլխավոր մարզիչները զարմացած են Պեպ Գվարդիոլայի կայացրած որոշումից: Իսպանացի մասնագետը գլխավորելու է «Բավարիան»:
«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ սկզբում չի հավատացել այդ նորությանը:
-Նույնիսկ հարցրի իմ օգնականին` արդյոք ճիշտ է դա: Անկհայտ է, որ սա մեծ ակումբ է, աշխարհի ամենամեծ ակումբներից մեկը: Ոչ մեկս չէինք կարող պատկերացնել, որ Գվարդիոլան կտեղափոխվի հենց այդ առաջնություն:
Կարծում եմ` «Բավարիայում» նա կփոխի ֆուտբոլային իր փիլիսոփայությունը:
Արսեն Վենգերը նույնպես չէր սպասում, որ Գվարդիոլան կընտրի «Բավարիան»:
-Նա ընտրեց «Բավարիան», և դա ինձ համար անսպասելի էր:
Միայն նա կարող է պատասխանել այս հարցին:
Այսպիսով, մենք պետք է լավ պատրաստվենք Չեմպիոնների Լիգային, քանի որ մեր դեմ հանդես են գալու երկու մարզիչ,- հայտնել է Վենգերը: