«Նորվիչի» 32-ամյա ավագ Գրանտ Հոլթն ակնարկել է, որ ամռանը կարող է հեռանալ ակումբից:
Ընթացիկ մրցաշրջանում Հոլթը կորցրել է տեղը հիմնական կազմում: Բացի այդ, հաջորդ մրցաշրջանում Գրանտին լուրջ մրցակցություն է սպասվում «Սպորտինգի» հարձակվող Ռիկի Վան Վոլֆսվինկելի հետ: Այս ամբողջը կարող է ստիպել վետերանին տեղափոխվել այլ ակումբ:
-Շշուկներ միշտ էլ կլինեն: Մարդիկ խոսում են, որ ընտանիքս վերադարձել է հյուսիս, սակայն այս որոշումը կայացվել է իմ և ընտանիքիս հետ համատեղ: Միշտ էլ ասել եմ, որ ընտանիքն ինձ համար առաջին տեղում է, և ես չեմ ուզում երեխաներիս տեղափոխել ամբողջ երկրով: Նրանք այժմ այն տարիքում են, որ սկսում են դպրոց հաճախել: Սա ոչ մի կապ չունի իմ ֆուտբոլային կարիերայի հետ:
Միայն մարզիչն ու ղեկավարները գիտեն՝ ուզում են, որ ես մնամ հաջորդ մրցաշրջանում, թե ոչ: Ես պայմանագիր ունեմ, այնպես որ տեսնենք,- հայտնել է Հոլթը: Daily Mail