«Ինտերնասիոնալի» հարձակվող Լեանդրո Դամիաոն խոստովանել է, որ չի բացառում իր տեղափոխությունը «Տոտտենհեմ», այնուամենայնիվ, կգերադասեր խաղալ Չեմպիոնների Լիգայում հանդես եկող ակումբում:
Հայտնի է, որ Դամիաոն արդեն երկու տարի է հայտնվել է «Տոտտենհեմի» ուշադրության կենտրոնում: Անցած ամիս բրազիլիական ակումբի նախագահ Ջովաննի Լուիջին հայտարարել է, որ Դամիոայի տեղափոխության համար նա կրկին բանակցություններ է վարում «Տոտտենհեմի» հետ:
Բրազիլիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը տեղյակ է «Տոտտենհեմի» հետաքրքրության մասին, և Չեմպիոնների Լիգայում հանդես գալն իր համար ամենակարևոր գործոնը չի հանդիսանում ակումբն ընտրելու հարցում:
-Ես տեղյակ եմ «Տոտտենհեմի» հետաքրքրության մասին, բայց ուրախ եմ սպասել մինչև ակումբի նախագահը պաշտոնապես որևէ բան չորոշի:
Կգերադասեի Չեմպիոնների Լիգայում հանդես եկող որևէ ակումբում խաղալ, բայց ինձ համար ամենակարևորն այն է, որ նրանք կիսեն նույն հավակնություններն ինչ որ ես,- Դամիաոյի խոսքերն է մեջբերում Goal-ը: