«Լիվերպուլի» ռմբարկու Դանիել Սթարիջը դժգոհել է, որ իր նախկին ակումբ «Չելսին» իրեն չէր վստահում:
Մեկ տարի առաջ «Էնֆիլդ» տեղափոխվելուց հետո Սթարիջը Պրեմիեր Լիգայի 30 խաղում դարձել է 24 գոլի հեղինակ: 24-ամյա անգլիացին ցույց է տալիս իր տաղանդը, որը չէր գնահատվում «Չելսիում»:
-Ես վստահ չէի, որ ինձ թույլ կտան խաղալ որպես հարձակվող, քանի որ մարդիկ չէին վստահում ինձ: Ինձ հաճախ օգտագործում էին խաղային այլ դիրքերում, որը շատ դժվար էր ինձ համար: Կարծում եմ, որ այժմ ես խաղում եմ այնպես, ինչպես ինձնից է պահանջվում: «Չելսիում» ես խաղաում էի որպես վինգեր, իսկ դա ինձ դուր չէր գալիս,- ասել է Սթարիջը: The Anfield Wrap