• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դաունինգը պատմել է «Նյուքասլի» հետ բանակցությունների մասին

Ստյուարտ Դաունինգ«Վեստ Հեմի» նորեկ Ստյուարտ Դաունինգը խոստովանել է, որ այս ամառ իրեն ձեռք բերել հավակնում էր «Նյուքասլը»:

 
Ինչպես հայտնի է, ավելի վաղ «Վեստ Հեմը» ձեռք բերեց Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» 29-ամյա ֆուտբոլիստին 6 մլն ֆունտով: Սակայն մինչ այդ Ստյուարտին էր հավակնում նաև «Նյուքասլը», որի հետ գործարքը չի կայացել Դաունինգի տարիքի և աշխատավարձի պատճառով:

 
-Որոշ բանակցություններ էին ընթանում, և «Նյուքասլն» իմ հարցով էր դիմել: Սակայն, ինչպես երևաց, նրանց ղեկավարները նման են «Լիվերպուլի» ղեկավարներին` տրանսֆերային գնումների, վաճառքի և ֆուտբոլիստի տարիքի հարցում: Կարծում եմ, երբ նրանք ամեն ինչ հաշվի են առել, դա Ալան Պարդյուի համար խնդիր է դարձել:

 
Ես հետաքրքրվում էի այդ տեղափոխությամբ, և հույս ունեի, որ այն կիրականանա, սակայն երբ ես խոսեցի Սեմ Էլլարդայսի հետ, նա ցանկացավ անմիջապես գնել իմ տրանսֆերը: Նա ջանքեր չխնայեց ինձ ձեռք բերելու համար, և որպես խաղացող, ես ավելին չէի կարող ցանկանալ,- Daily Mirror-ի հետ հարցազրույցում հայտնել է Դաունինգը: