• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դավիդ Լուիզը հունվարին չի հեռանա «Չելսիից»

Դավիդ Լուիզ«Չելսին» չի պատրաստվում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնային» վաճառել Դավիդ Լուիզին:

Ընթացիկ մրցաշրջանում Լուիզը տեղ չի գտնում «Չելսիի» հիմնական կազմում, ինչի պատճառով խոսվում է, որ Բրազիլիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի «Բարսելոնա» կամ «Բավարիա»:

Սակայն «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի պատրաստվում բաժանվել Լուիզից: Սպասվում է, որ «Կրիստալ Փելեսի» դեմ այսօրվա խաղում Դավիդը կլինի Մոուրինյոյի հայտացուցակում:

-Ամեն ինչ շատ պարզ է: Լուիզը մեր ֆուտբոլիստն է և մենք շատ ուրախ ենք նրա վերադարձի համար: Հունվարին տրանսֆերային պատուհանը բաց կլինի, սակայն ես չեմ կարծում, որ մենք նոր ֆուտբոլիստ կգնենք կամ կվաճառենք: Նրա տրանսֆերի հետ կապված ոչ մի խոսակցություն չի եղել,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր