«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզին մեկ քայլ է բաժանում ՊՍԺ-ի ֆուտբոլիստ դառնալուց: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, գործարքը գնահատվում է 50 մլն ֆունտ:
Հաղորդվում է, որ գործարքը կարող է ավարտին հասնել առաջիկա 48 ժամվա ընթացքում: 27-ամյա բրազիլիացին կարող է դառնալ ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպանը: Սկզբունքային հարցերում կողմերը գործնականում համաձայնության են եկել, սակայն գործարքի որոշ դետալներ դեռևս պարզեցված չեն: ՊՍԺ-ն պատրաստվում է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարիին խնդրել, որպեսզի Լուիզին թույլ տա բուժզննում անցնել:
Ավելացնենք, որ մինչ այժմ պաշտպանի տրանսֆերի ամենաթանկ գործարքը կատարվել է անգլիական ակումբների միջև: 12 տարի առաջ «Յունայթեդը» Ռիո Ֆերդինանդի համար «Լիդսին» վճարեց 30 մլն ֆունտ:
Վերջին ամիսների ընթացքում Լուիզով հետաքրքրվում էին նաև «Բարսելոնան» և «Բավարիան», սակայն ՊՍԺ-ն, չնայաժ ՈՒԵՖԱ-ի պատժամիջոցներին, կարողացավ հաղթել իր մրցակիցներին: